without letters, — print;
unwritten, verbal, oral;
ignorant, uninstructed;
verbally, by word of mouth.
ἅγραφος, -ον. non scriptus, -um. Որ ինչ չէ գրեալ ի սուրբ գիրս կամ յարտաքինս. չանցեալ ի գիր. աւանդութեամբ հասեալ. ի բնէ յայտնի. չիգրած. եազըլմամըշ, եազըսըզ, հատիսի.
Օրէնս անգիրս։ Անգիր օրինադրութիւն։ Աբրահամ ո՛չ գրովք ուսեալ, այլ անգիր բնութեամբ ճեպեալ, օրէնք ինքն ելով, եւ անգիր գիրք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Իմաստ։)
Որք գրոյն չեն ինչ դիւրընկալ, անգիր զինու մարտիջիր ընդ նոսա. (Կոչ. ԺԶ։)
Անգիր հին զրոյցս. (Խոր. ՟Ա. 5։)
Անգիր յիշատակօք. (Պիտ.։)
Ողիմպիադս անգիրս. (Եւս. քր. ՟Ա։)
Թէ այնպէս իցէ, յանգիր (իրս. յն. յանգիրս) եկեսցուք, որ այժմ իսկ յաշխարհիս լինին. (Ոսկ. ՟ա. թես.։)
Առանց գրոյ. ἁγράφως. sine scripto.
Գրով եւ անգիր՝ աստ եւ հեռաւորագոյն հաւատս մեր քարոզի. (Առ որս. ՟Թ։)
Գրով եւ անգիր քարոզել. (Տօնակ.։)
ԶՅոթորի եւս զխրատն չանցուցեալ անգիր. (Կորիւն.։)
Քննեցի զհակաճառութիւն երկուց կողմանցս գրով եւ անգիր. (Լմբ. ատ.։)
ԱՆԳՐՈՎՔ. cf. ԱՆԳԻՐ.
Գրովք եւ անդրովք քարոզէ նոցա. (ՃՃ.։)
Ուր չիցէ ինչ գրեալ. ոչ փորագրեալ. ոչ դրոշմեալ. ἅσιμος. non signatus.
Քարտէս է անգիր՝ միտս մեր. (Վրք. հց. ՟Զ։)
Չորեքդրամեան մի ոսկի անգիր. (Յոբ. ԽԲ. 11։)
Կամ իբր անգրելի. ոչ դրոշմելի տառիւք. որ չի գրուիր. եազըլմազ. ἁγράμματος. qui scribi non potest.
Նշանակեն իմն եւ անգիր թնդմունք. որզան, գազանացն. (Պերիարմ.։)
Անգէտ գրոց կամ դպրութեան.
Տացեն զնոյն գիր ցայր մի անգիր. (Գէ. ես.։)
Ի ձեռն տասն աղքատ եւ անգիր արանց. (Ոսկ. գծ.։)
Նորին անգիր եւ ձկնորս եւ յիմար աշակերտացն հետեւեսցուք. (Վրք. հց. ՟Ա։)